Ներքին 3 տարի առաջ - 17:30 01-09-2023

Ավելի լավ է չգար, երեխաներին սթրեսի չենթարկեր․ Փաշինյանի այցից առաջ ստուգել են աշակերտների պայուսակները

Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրվա առթիվ այցելել է Երևանի Մուրացանի անվան թիվ 18 դպրոց։

Մինչ Փաշինյանի ժամանումը նրա անվտանգության աշխատակիցները ստուգման աշխատանքներ են իրականացրել։ Նրանք դպրոցի մուտքի մոտ ստուգել են երեխաներին դպրոց ուղեկցող բոլոր ծնողների պայուսակները։

Ստուգումներից անմասն չեն մնացել նաև աշակերտները։

Փաշինյանի անվտանգության աշխատակիցները մետաղորսիչ սարքերի միջոցով ստուգել են դպրոցականների պայուսակներն ու ուսուցիչների համար գնված ծաղկեփնջերը։

Oragir.News-ի հետ զրույցում ծնողներից մեկն, ով չցանկացավ ներկայանալ ասաց, որ երեխաներն այդ տեսարանից վախեցել են․ «Երեխաները հարցնում էին՝ ինչո՞ւ են դպրոցում մեր պայուսակները ստուգում։ Այնպիսի պահվածք են դրսևորում ասես՝ հանցագործներ էին բռնել և խուզարկում էին։ Արդեն երեխաներից է վախենում, ավելի լավ է չգար, քան թե իր վախերի պատճառով երեխաներին սթրեսի ենթարկեր»։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան