Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:54 12-10-2023

Ինչ ունեցվածք ունի մշտապես ՌԴ-ում ապրած փոխնախարարը. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի տեղակալ Անի Իսպիրյանը պաշտոնի նշանակվել է 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։

Անի Իսպիրյանը հայտարարագրել է 2 բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարաններից մեկը համատեղ սեփականությամբ ձեռք է բերել 2007 թվականին Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում։ Երկրորդ բնակարանը ձեռք է բերել 2017 թվականին Ռուսաստանի Դաշնությունում, որը միանձնյա սեփականությամբ է գնված։

Էկոնոմիկայի փոխնախարարի բանկային ավանդները կազմել են 102 հազար ռուբլի եւ 3 մլն դրամ։ Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6500 ռուբլի եւ 2 մլն դրամ։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 10 հազար դրամ։ Նախարարի տեղակալի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 935 հազար դրամ, որից 14 մլն 901 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, իսկ 33 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանից։

Հավելենք նաեւ, որ Անի Իսպիրյանը մինչ փոխնախարարի պաշտոն ստանձնելը ապրել եւ գործունեություն է ծավալել Ռուսաստանի Դաշնությունում։ Մասնավորապես, 2014-2018 թվականներին նա աշխատել է Կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի «Ցենտր» դաշնային պետական ունիտար ձեռնարկությունում (ՌԴ արդյունաբերության եւ առեւտրի նախարարություն)՝ որպես բիզնես վերլուծաբան, եղել է ռազմաարդյունաբերական ոլորտի ներդրումային նախագծերի ռիսկերի կառավարման բաժնի ղեկավար։

Այնուհետեւ՝ մինչեւ Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ազգային տնտեսության եւ պետական կառավարման ռուսական ակադեմիայում աշխատելը, Իսպիրյանը եղել է «Մոդուլ» ՍՊԸ շինարարական ընկերությունում գործադիր տնօրեն։ Կարճ ասած, եզակի ապահովված փոխնախարարներից է:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները