Ներքին 3 տարի առաջ - 18:52 11-10-2023

ԵՊՀ ֆակուլտետներից մեկի նախկին դեկանը ստացել է շուրջ 2,3 մլն դրամ կաշառք. գործն ուղարկել է դատարան

Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանի պաշտոնը զբաղեցրած Հ.Ս.-ն, 2023 թվականի փետրվարին, ԵՊՀ նույն ֆակուլտետի դոցենտ Գ.Տ.-ի, դեկանի տեղակալ Ա.Ն.-ի հետ խմբի կազմում, 6 ուսանողի օգտին ապօրինի գործողություն կատարելու և հովանավորչության համար պահանջել և ստացել է շուրջ 2 մլն 300 հազար դրամ կաշառք:

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, դատախազը 2023 թվականի սեպտեմբերի 28-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել ֆակուլտետի նախկին դեկան Հ.Ս.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (չորս դրվագ), նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար), դեկանի տեղակալ Ա.Ն.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, դոցենտ Գ.Տ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (4 դրվագ) և քաղաքացի Պ.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (խոշոր չափերով կաշառք տալը՝ իր կամ իր մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից թողտվության կամ հովանավորչության կամ այլ ապօրինի գործողության կամ անգործության համար):

Ըստ աղբյուրի՝ դատախազը հոկտեմբերի 5-ին հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Նշվում է, որ հոկտեմբերի 11-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից միջնորդագիր է հասցեագրվել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորին՝ առաջարկելով քննարկման առարկա դարձնել ֆակուլտետի համապատասխան աշխատակիցներին կարգապահակն պատասխանատվության ենթարկելու հարցը, ինչպես նաև նրանց կողմից իրենց պարտականությունների կատարումը շարունակելու նպատակահարմարությունը:

Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան