Արտաքին 3 տարի առաջ - 16:19 11-10-2023

Ադրբեջանը երախտապարտ է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող միջնորդական ջանքերի համար․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն երախտապարտ է Ռուսաստանի կողմից ձեռնարկվող միջնորդական ջանքերի համար։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևն այս մասին ասել է ԱՊՀ անվտանգության և հատուկ ծառայությունների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ։

«Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մենք երախտագիտությամբ ենք ընդունում, քանի որ Ռուսաստանը մեր հարևանն ու դաշնակիցն է, նաև Հայաստանի դաշնակիցն է։ Այդ երկիրը մեր տարածաշրջանում է՝ ի տարբերություն այն պետությունների, որոնք հազարավոր կիլոմետրերի հեռավորության վրա են գտնվում։ Եվ բնական է, որ մեր երկրների պատմությունը ենթադրում է ռուսական կողմի միջնորդությունը», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը միևնույն ժամանակ պնդել է, որ Արցախում այժմ ընթանում է տարածքի զտումը զինված խմբավորումներից։ Նրա խոսքով՝ դեռևս գոյություն ունեն որոշ խմբեր, որոնք թաքնվում են։

«Մեր տեղեկություններով դեռ գոյություն ունեն որոշ խմբեր, որոնք թաքնվում են մեր տարածքում։ Սեպտեմբերի 20-ից հետո ևս Ղարաբաղում զինված սադրանքներ եղել են։ Տարածքը բավական մեծ է, լեռնային է և պատված է անտառներով, այնպես որ մեզանից որոշակի ժամանակ կպահանջվի այն զինված հրոսակախմբերից մաքրելու համար», - հայտարարել է Իլհամ Ալիևը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի