Ներքին 3 տարի առաջ - 20:35 10-10-2023

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. վիրավորները պայմանագրային զինծառայողներ են. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 24-ամյա Ա. Սարուխանյանն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Հովունի գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել է դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սարուխանյանն ու ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 22-ամյա Դ. Սարուխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:

Տեղում պարզվել է, որ վիրավորները ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներ են , ինչի համար էլ վթարի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով Կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան