Մշակույթ 3 տարի առաջ - 21:17 10-10-2023

Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան օրն է

Ֆրիտյոֆ Նանսենը, որ կենդանաբանության պրոֆեսոր էր Ազգերի լիգայում իր փախստականների խնդիրների լուծման ուղղությամբ տարված աշխատանքի համար պարգևատրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակով։ Նա պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել «Նանսենյան անձնագրեր»՝ դառնալով հայ ժողովրդի ճշմարիտ բարեկամը։

Այսօր նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան օրն է։

«Չարիքն ու բռնությունները չեն կարողացել ընկճել հայ ժողովրդին. ամեն անգամ որևէ տեղից ծագած լույսի նշույլն անգամ սնել է ազատության նրա երազանքը։ Մարդ ձգտում է դեպի գիտելիքները, և հենց որ նրա մեջ մարում է գիտելիքների ծարավը, նա դադարում է մարդ լինելուց։ Ինձ համար դժվար է հավատալ, որ որևե մեկը կարող է ծանոթանալ հայ ժողովուրդի պատմությանը, առանց խորապես ցնցվելու նրա մեծ ողբերգությունից։ Հայ ժողովուրդը հոգատարությամբ պահպանելով իր հին ու ինքնատիպ կուլտուրան՝ հաջողությամբ զարգացնում է այն՝ նրան տալով չտեսնված փայլ»,- հայ ժողովրդի մասին գրել է Նանսենը։



Հայերի խնդիրներով նա սկսեց հետաքրքրվել 1896 թ. սեպտեմբերից, երբ, վերադառնալով Հյուսիսային բևեռ կատարած ճանապարհորդությունից, տեղեկացավ 1894-1896 թթ. համիդյան կոտորածների մասին: Առաջին աշխարհամարտի նախօրյակին Ֆ. Նանսենը «Փոքր ազգերի իրավունքների մասին» թեմայով զեկուցում կարդաց Քրիստիանիայի (ներկայումս` Օսլո) համալսարանում, որտեղ անդրադարձավ նաև հայության խնդիրներին:

Հայերի հարցերով Նանսենն անմիջականորեն սկսեց զբաղվել Առաջին աշխարհամարտից հետո:

1920 թվականից Նանսենն ակտիվորեն մասնակցել է Ազգերի լիգայի աշխատանքներին: 1920-22թթ. նա հանդիսացել է ռազմագերիների հայրենադարձման գործերով Ազգերի լիգայի Գերագույն հանձնակատար, իսկ 1921թ. նշանակվել է փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար` կազմակերպելով ռազմագերիների փոխանակումը և փախստականների վերադարձը:

Ֆրիտյոֆ Նանսենի առաջարկով Ազգերի լիգան վավերացրեց «Նանսենյան անձնագրերը», որոնցով քաղաքացիություն չունեցող փախստականներն իրավունք ստացան մուտք գործել տարբեր երկրներ: Դրանց շնորհիվ շուրջ 320 հազար հայ ազատ տեղաշարժի իրավունք ձեռք բերեցին:



1924 թ. Ազգերի լիգայի հանձնարարությամբ Ֆրիտյոֆ Նանսենը սկսում է զբաղվել հայ փախստականների հայրենադարձության հարցի ուսումնասիրությամբ: 1925թ. հունիսին Ֆ. Նանսենի ղեկավարած հանձնաժողովն այցելում է Խորհրդային Հայաստան, որի արդյունքում նրա անմիջական ջանքերով կազմակերպվում է շուրջ 7.000 հայ գաղթականների հայրենադարձությունը:

Նորվեգացի նշանավոր բևեռախույզ, մեծ մարդասեր, «Խաղաղության Նոբելյան մրցանակի» դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի պայքարը հանուն մարդու իրավունքների և մարդկային արժանապատվության, ստեղծեց նոր չափանիշներ միջազգային քաղաքականության մեջ։ Ֆ. Նանսենի հայանպաստ գործունեությունը մեծ դեր ու նշանակություն է ունեցել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան