Արտաքին 3 տարի առաջ - 21:06 10-10-2023

Ռուսաստանը բավարար ձայներ չի հավաքել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընտրվելու համար

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի անդամ ընտրելու համար Ռուսաստանը ստացել է 83 ձայն, մինչդեռ ընտրվելու համար անհրաժեշտ է 97 ձայն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ТАСС»-ը։

Արևելյան Եվրոպայի երկրների խմբում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կազմում ընդգրկվել են Ալբանիան, որը ստացել է 123 ձայն և Բուլղարիան՝ 160 ձայն։ Խորհրդի անդամ են ընտրվել նաև Բրազիլիան, Բուրունդին, Չինաստանը, Կոտ դ'Իվուարը, Կուբան, Դոմինիկյան Հանրապետությունը, Ֆրանսիան, Գանան, Ինդոնեզիան, Ճապոնիան, Քուվեյթը, Մալավին և Նիդեռլանդները:

Ռուսաստանի Դաշնությունը վերոհիշյալ խորհրդում ընտրվել է 2020 թվականին և այնտեղ աշխատել մինչև 2022 թվականի ապրիլը, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դադարեցրեց վերջինիս անդամակցությունը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում