Ներքին 3 տարի առաջ - 15:15 10-10-2023

Դպրոցներ կան, որ տեղերը սպառված են․ ԿԳՄՍՆ-ն՝ արցախցի երեխաներին դպրոց չընդունելու մասին

Հաճախ են արցախահայերը բարձրաձայնում դպրոցներում երեխաներին չընդունելու խնդրի մասին։ Նման դեպք եղել է Երևանի թիվ 170 ավագ դպրոցում, Գագիկ Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում։ Հասարակական գործիչ Արշակ Զաքարյանը անդրադառնալով նշված դեպքերին՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դպրոցի «դիրեկտորներ», Արցախից տեղահանված երեխեքին «տեղ չկա» սուտ պատրվակով չընդունելուդ համար նայեք երկրորդ անգամ չանդրադառնանք այ իշխանական միտինգի «կոլեկտիվով մասնակցողներ»։ Տեղ չկար՝ այս երեխեքին տնավեր-բնավեր հավք չսարքեիք ձեր «ընտրությունով», ու, ընդհանրապես, բոլոր դպրոցներում տեղ չկա՞, ձեր «Ռասկոշնի» կաբինետները դարձրեք դասարան ու հաստիք ավելացրեք՝ դուք դասատու կոչվածներդ շաաաաատ մեեեեծ մեղք ունեք էս ամեն ինչում․․․»։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից OragirNews-ը հետաքրքվեց, թե ո՞րն է դպրոցներում արցախցի աշակերտներին չընդունելու պատճառը։ Լրատվական բաժնից պատասխանեցին, որ օրինակ թիվ 135 դպրոցն ունի 1500 աշակերտ, ու եթե, դասարանում արդեն կա 36 հոգի, ու եթե ևս մեկ հոգու ընդունեն, նշանակում է՝ դասարանը պետք է կիսեն, բայց, եթե դասարանը կիսեն՝ նշանակում է, սենյակ է անհրաժեշտ լինելու։ Սակայն, կան դպրոցներ, որտեղ տարածք չկա ու դրա համար առաջարկում են այլ դպրոց դիմել։

«Կան դպրոցներ, որտեղ լիցենզիայով հատկացված տեղերը սպառված են։ Մենք ունեք էջ (icense.emis.am), որի միջոցով կարելի է տեսնել, թե որ դպրոցում ինչքան ազատ տեղ կա»,- հայտնեցին նախարարությունից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան