Արտաքին 3 տարի առաջ - 13:11 10-10-2023

Սպիտակ տունը դիտարկում է Ուկրաինայի ֆինանսավորման և Իսրայելին օգնության միավորման ռազմավարությունը

Սպիտակ տունը դիտարկում է Ուկրաինայի ֆինանսավորման և Իսրայելին օգնության միավորման ռազմավարությունը։ Այս մասին տեղեկացնում է Washington Post պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է՝ այս մոտեցումն ուղղված է այն բանին, որ Կոնգրեսը հավանություն տա Ուկրաինայի օգնությանը՝ չնայած Ներկայացուցիչների պալատում հանրապետականների աճող դիմադրությանը։

Այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել, նշել են երկու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Պաշտոնյաներից մեկը նշել է, որ այդ քայլը կարող է ռազմավարական արժեք ունենալ, քանի որ կարող է ճնշում գործադրել ծայրահեղ աջ խմբակցության վրա, որը կտրականապես դեմ է Ուկրաինային օգնության ավելացմանը, բայց կողմ է Իսրայելին աջակցելուն։
​​​​​​​
Բայդենի աշխաակազմի կարեւոր դեմքերը շփվել են Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի, ինչպես նաեւ ծանրակշիռ կոմիտեների ղեկավարների հետ՝ տեղեկացնելով, որ Սպիտակ տունը մտադիր է խնդրել Կոնգրեսի հավանությունը Իսրայելին հատկացվելիք լրացուցիչ ռազմական օգնության հարցում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով