Ներքին 3 տարի առաջ - 22:41 09-10-2023

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը Գրադարանավարի օրվա կապակցությամբ պարգևատրել է գրադարանների աշխատակիցներին

Գրադարանավարի օրվա առթիվ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքային գործունեության համար ոլորտի մի շարք պետական և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներ պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շնորհակալագրով և պատվոգրով:

Ինչպես տեղեկացրին նախարարությունից, պարգևները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Ըստ աղբյուրի՝ ողջունելով ներկաներին՝ Ալֆրեդ Քոչարյանը նախարարության անունից մեկ անգամ ևս շնորհավորել է ոլորտի աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ և կարևորել գրադարանների և գրադարանավարների անգնահատելի դերակատարումը հանրության կյանքում:

Նախարարի տեղակալը խոսել է նաև ոլորտում առկա մարտահրավերների մասին՝ մատնանշելով արդի տեխնոլոգիաների ներդրման, նորարարական մոտեցումների անհրաժեշտությունը: Նա վստահություն է հայտնել, որ ոլորտի ներկայացուցիչները հմտությունների զարգացման և բարձր մասնագիտական կարողությունների շնորհիվ հաղթահարում են նաև այդ խնդիրները:

Նշվում է, որ Ալֆրեդ Քոչարյանի ընդգծմամբ՝ պետությունը անչափ կարևորում է գրադարանային ոլորտի առաջխաղացումը և դրա լավարկման նպատակով պետական բյուջեից 30 մլն դրամ է հատկացվել գրադարանների սերվերների ձեռքբերման համար, որոնց միջոցով կապահովվեն գրադարանների անվտանգ և սահուն աշխատանքը:

Նախարարի տեղակալը մաղթել է ոլորտի մասնագետներին կենսական մեծ ուժ և հաջողություններ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»