Ներքին 3 տարի առաջ - 19:24 09-10-2023

Երեկ Գյումրիում ինքնասպան եղած տղամարդը ամուսնացած էր, երկու որդիների հայր

Արդեն հայտնել էինք, որ երեկ Գյումրիում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 38-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանը իրենց տան բակում ինքնասպան է եղել։

«Երեկ յոթի կողմերն էր, շուխուռը ընկավ, ըսեցին Լորը կախվել է։ Սաղս խառնվանք իրար, չենք հասկընա, թե ինչ կռնար էղած էղնիր, որ Ռոբերտը ըդպես քայլի դիմեր։ Իրանք ունևոր ընտանիք են, Շիրակացու վրա զապչաստի խանութ ունի, միադմ էլ Լենինգրադյան փողոցի վրա խանութ ունի, բացի ըդուրից 58 էլ շինանյութի խանութ ունի։ Ես իրան փոքր վախտվանից գիտեմ, ես իրանց յոթ պորտով գիտեմ՝ աշխատող, ազիզ տղա էր, հազար ափսոս»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է երեկ ինքնասպան եղած գործարար Ռոբերտ Մարտիրոսյանի հարևանը՝ Համլետ Խաչատրյանը։

38-ամյա Ռոբերտ Մարտիրոսյանը ամուսնացած էր, երկու որդի ունի։ Գործարարի մայրն ու քույրը Միացյալ Նահանգներում են։



«Խղճով տղա էր, սաղին կհասներ, շենքին-շնորհքին տան տղա․ ըսպես ըսեմ։ Իրանք մայլի մեջ շատ լավ կապրին, կնոջից բռնցրած ավտո ունին, մե քանիմ հատ ավտո ունին, խանութներ։ Մի հատ էլ Կինոհայաստանի վրա ունի խանութ, բայց ըդիկ, ինչքան գիտեմ, աներձագը կաշխատցնե։ Հեչ մեկը հեչ բան չիդե, հայաթը ճոճանակ ունեին, ըդուր թելից է պարան սարքել կախվել, հենց իրա տան բակում։ Հեչ մարդու գլխի մեջ չի տեղավորվի, մինչև գիշերվա մեկը ըստեղ էինք, բան չենք հասկընա»,-պատմում է գործարարի մեկ այլ հարևան։

Ռոբերտ Մարտիրոսյանի հարևանները շոկի մեջ են լուրից, ասում են՝ նույնիսկ վարկածներ չկան։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ