Արտաքին 4 տարի առաջ - 18:29 26-04-2022

Ուլյանովսկի մարզում տղամարդը մանկապարտեզում սպանել է երկու երեխաների և ինքնասպան եղել

Ուլյանովսկի մարզի Վեշկայմա ավանում տղամարդը կրակ է բացել մանկապարտեզում՝ սպանելով երկու երեխաների և դայակի, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով աղբյուրին։ Դրանից հետո հարձակվողն ինքնասպան է եղել։

Ուլյանովսկի մարզի վարչակազմի ներկայացուցիչը «Ինտերֆաքսին» հաստատել է «հրաձգության և չորս մարմինների առկայության փաստը»։

Ինչպես հաղորդում է Baza-ն, մահացածների մեջ մեծահասակներ չկան. ալիքը գրում է, որ հանցագործը վիրավորել է մանկապարտեզի երկու աշխատակցի։ Երկու պարբերականների տեղեկություններով՝ զինված տղամարդը մանկապարտեզ է մտել օրվա հանգիստ ժամի։

Baza-ն պնդում է, որ հաստատությունը չի ունեցել անվտանգության աշխատակից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում