Ներքին 3 տարի առաջ - 21:11 08-10-2023

Մահվան ելքով դաժան վրաերթ՝ Վայոց ձորում․ 33-ամյա լոռեցին երեք անգամ վրաերթի ենթարկվելուց մահացել է․ shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ, 53-ամյա Նաիրի Ս.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Սասուն Հ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:

Քննիչի հանձնարարականով, ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Տեղում պարզվել է, որ վարորդը ՀՀ ՊՆ ծառայող է։

Ոստիկանները պարզել են նաև, որ Mercedes-ի վարորդի կողմից վրաերթից հետո վրաերթի ենթարկվածը կրկնակի վրաերթի է ենթարկվել Lexus-ի և Зил մակնիշի բեռնատարի կողմից:

Բեռնատարը դեպքի վայրից հեռացել է, Lexus-ը դեպքի վայրում է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան