Ներքին 3 տարի առաջ - 13:59 07-10-2023

Իսրայելի բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե սրեր» գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում սկսել է «Երկաթե սրեր» գործողությունը ՀԱՄԱՍ-ի դեմ՝ ի պատասխան այդ տարածքի դեմ վերջինի իրականացրած հարձակման։

Ականատեսները Reuters գործակալությանը տեղեկացնում են, որ Գազայում պայթյուններ են լսվում։
Իսրայելական բանակը հայտարարում է, որ տասնյակ կործանիչներ հարվածներ են հասցնում ՀԱՄԱՍ-ի՝ Գազայում գտնվող օբյեկտներին։

Բանակը X-ի կայքում հայտարարել է, որ շուտով լրացուցիչ տեղեկություն կտրամադրի։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը դատապարտել է «Գազայի հյուսիսում օկուպացիոն ուժերի կողմից ինդոնեզական հիվանդանոցի գնդակոծությունը», ինչի հետեւանքով մեկ աշխատակից զոհվել է, մյուսները վիրավորվել են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀԱՄԱՍ շարժումը գնդակոծում է Իսրայելը։ ՑԱԽԱԼ-ը հայտարարել է, որ «պատրաստ է պատերազմի»։

ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի առաջնորդ Մոհամեդ Դեյֆն իր հերթին հայտարարել է, որ զինված խմբավորումը ռազմական նոր գործողություն է սկսել Իսրայելի դեմ։

Դեյֆը իր հայտարարությունում հայտնել է, որ շաբաթ առավոտյան Իսրայելի տարածքի ուղղությամբ արձակվել է 5 000 հրթիռ, սա դարձել է «Շտորմ Ալ-Աքսա» գործողության սկիզբը։

Իսրայելը նույնպես տեղեկացրել է, որ Գազայից երկիր են թափանցել գրոհայիններ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան