Ներքին 3 տարի առաջ - 19:46 06-10-2023

Կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի չորրորդ նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի չորրորդ նիստը:

Հանդիպմանը նախ ներկայացվել են Հանրային ներդրումային կոմիտեի 1-ին նիստի ընթացքում հաստատված 4 հանրային ներդրումային ծրագրերի նախագծերի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների վերջնական հաշվետվությունները:

Նախագծերը վերաբերել են փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական գույքի բարելավմանը, սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի ազգային դիտացանցի արդիականացմանը, Հայաստանում 10 բուժհաստատություն ժամանակակից բժշկական սարքավորումներով, կահույքով և պարագաներով հագեցմանը, քրեակատարողական նոր հիմնարկի կառուցմանն ու հետագա շահագործմանը: Հաշվետվությունների հիման վրա նախագծերը հաստատվել են նիստի ընթացքում:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև նախագծեր, որոնք վերաբերել են արտակարգ իրավիճակների արձագանքման Փրկարար ծառայության կարողությունների հզորացմանը, Մաստարայի ջրամբարի և ինքնահոս ոռոգման համակարգի կառուցմանը, կենսաչափական անձնագրերի և էլեկտրոնային նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքին: Ներկայացված նախագծերի շուրջ ծավալվել է քննարկում, որոնք վերաբերել են ինչպես նախագծերի իրականացման ընթացքին, այնպես էլ ակնկալվող արդյունքներին ու արդյունավետությանը:

Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ամփոփել քննարկման ընթացքում առաջացած հարցերը և ներկայացված առաջարկությունները, դրանց հիման վրա լրամշակել և վերջնական տեսքի բերել ծրագրերի նախագծերը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում