Ներքին 3 տարի առաջ - 19:29 06-10-2023

Գնել Սանոսյանը Վանաձորում այցելել է բռնի տեղահանված արցախցիներին

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Լոռու մարզպետի, համայնքապետի ուղեկցությամբ շրջայց է կատարել Վանաձորում, այցելել հյուրանոցներում, բնակարաններում, կեցության համար հարմարեցված այլ վայրերում տեղակայված բռնի տեղահանված արցախցիներին։

Նախարարը ծանոթացել է պայմաններին, լսել նրանց կարիքները, պատասխանել է բռնի տեղահանվածներին հուզող բոլոր հարցերին, իրազեկել այս պահին գործող աջակցության ծրագրերի մասին, բացատրել դրանցից օգտվելու կարգը։

Հյուրանոցներում տեղակայված քաղաքացիներին նախարարը հորդորել է գտնել բնակարաններ, տներ և տեղափոխվել, որպեսզի հնարավորություն ունենան օգտվել յուրաքանչյուր անդամին տրվող 40+10 հազար դրամ աջակցությունից, որը տրամադրվում է բնակարանի վարձավճարի և կոմունալ վճարների համար։

Նախարարը հավաստիացրել է, որ արվում է առավելագույնը իրենց առաջնային կարիքները հնարավորինս արագ գնահատելու և արագ լուծելու համար։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»