Ներքին 3 տարի առաջ - 18:15 06-10-2023

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մանջուրուլ Քարիմ Խան Չոդուրին (նստավայրը՝ ք. Թեհրան): Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմից։

Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և արդյունավետ աշխատանք մաղթել դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում:

«Բանգլադեշի հետ մենք ակտիվորեն համագործակցում ենք միջազգային հարթակներում տարբեր նախաձեռնությունների շուրջ և հուսով եմ, որ Ձեր նշանակումն էլ կնպաստի մեր երկրների քաղաքական ու տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանը»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար և նշել, որ աշխարհագրական հեռավորությունը չի կարող խոչընդոտել համագործակցության խթանմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Բանգլադեշի միջև փոխգործակցության հնարավոր ուղղություններն ու ոլորտները: Անդրադարձ է կատարվել տնտեսության, կրթության և գիտության բնագավառներում համագործակցությունն ակտիվացնելու, ինչպես նաև բարձր մակարդակի փոխայցելությունների միջոցով երկու երկրների գործարար շրջանակների միջև նոր կապերի և հնարավորությունների ձևավորման անհրաժեշտությանը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել ընդհանուր տարածաշրջանային իրողությունների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան