Ներքին 3 տարի առաջ - 22:06 05-10-2023

Անկլավները` նվեր Ադրբեջանին. Փաշինյա՞նն է ստում, թե՞ Արայիկ Հարությունյանը

Նիկոլ Փաշինյանն այսօր Գրանադայում ԵՄ-ի ղեկավար Շառլ Միշելի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը ստորագրել է հռչակագիր, որով Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86,6 հազար քառ կմ։

Փաշինյանն այս ստորագրությամբ հաստատեց, որ առաջիկայում նոր տարածքներ կզիջվեն թշնամի Ադրբեջանին: Խոսքն այսպես կոչված անկլավների մասին է, որն իր մեջ ներառում է Տավուշի մարզի 7 գյուղերը և Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը՝ Քյարքին:

Հիշեցնեք, որ դեռ մայիսին էր Փաշինյանը հայտարարել, որ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված են Արցախը և այսպես կոչված անկլավները: Փաստացի Արցախն Ադրբեջանին նվիրելուց հետո Նիկոլ Փաշինյանն անցել է Հայաստանին:

Ու չնայած այս անհերքելի փաստերին՝ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը իր քաղաքական առաջնորդի պես մանիպուլյացիայի է ենթարկում հայ ժողովրդին՝ ասելով, թե Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի:

«Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք»,- գրել է Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանի այս գրառումը նման է 2020 թվականի պատերազմի օրերին իրենց իսկ կողմից արված հայտարարություններին՝ «Հաղթելու ենք», ու դա այն դեպքում, երբ ամեն րոպե թշնամին Արցախի տարբեր տարածքներ էր օկուպացնում:

Վերադառնակով այսպես կոչված անկլավներին և դրանց վերաբերյալ Փաշինյանի և Հարությունյանի հակասական հայտարարություններին՝ ստացվում է, որ կա՛մ Նիկոլ Փաշինյանն է ստախոս, կա՛մ Արայիկ Հարությունյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով