Ներքին 3 տարի առաջ - 19:10 05-10-2023

Արցախից բռնի տեղահանվածների հետ նաև դրսում են մնացել նախքան այդ վարձով ապրողները

Վարձով բնակարանների խնդիր կա ոչ միայն Երևանում, այլև մայրաքաղաքին մոտ մարզերում։ Էական թանկացում է նկատվում Աբովյանում, Հրազդանում, Մասիսում, Էջմիածնում։

Աբովյանում օրինակ՝ 2 սենյականոց բնակարաններն արժեն 120-200․000 դրամ։ Գրեթե նույն գներն են նաև Հրազդանում, այն դեպքում, որ օրինակ՝ սեպտեմբերի 14-ին Հրազդանում 2 սենյականոց բնակարան հնարավոր էր գտնել 70․000 դրամով։ Էջմիածնում, եթե 4 սենյականոց բնակարանն արժեր 140․000 դրամ, ապա հիմա 1 սենյականոցն է այդ արժեքով, եթե իհարկե, գտնվի բնակարան։

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ նաև դրսում են մնացել ու բնակարան են փնտրում նախքան այդ վարձով ապրողները, որովհետև բնակարանի գինը կտրուկ թանկացնելով՝ մեծ մասին տան տերերը դուրս են հրավիրել։ Անշարժ գույքի գործակալ Արմեն Մարկոսյանի փոխանցմամբ՝ թանկացումը գուցե երկար տևի, որովհետև մարդիկ եկել են երկար ժամանակով ապրելու, ու բնակարանների դեֆիցիտի պատճառով գներն աճել են։

«Եթե խոսենք արցախցիների մասին, ապա նրանց մեծ մասը կարճ ժամանակով է բնակարան վարձակալում՝ 1-3 ամսով։ Սա հարկադիր տեղահանվածների վճարունակ մասն է։ Բնակչության անվճարունակ մասն օգտվել է պետության կողմից տրամադրվող բնակարաններից։ Ոմանք բնակություն են հաստատել հարազատների մոտ, մի մասն էլ Երևանում սեփական բնակարան է ունեցել։ Ինչ վերաբերում է երկար ժամանակ ՀՀ-ում վարձով բնակվող մարդկանց, որոնց հանել են տներից, դա ցավալի է, որովհետև այստեղ մեծ դեր է խաղացել կարճ ժամանակահատվածում շահույթ ստանալը, սակայն մարդկային հարաբերությունների, վստահության վերացումը»,- նշեց գործակալը։

Ընդգծենք, որ Երևանում նախորդ շաբաթվա համեմատ նկատվում է գների նվազում։ Հետաքրքիրն այն է, որ Կենտրոնի ու ծայրամասերի բնակարանների գները գրեթե հավասարվել են, ինչն աբսուրդ է։ Օրինակ՝ կարող եք հանդիպել 2-3 սենյականոց բնակարան Մալաթիա-Սեբաստիայում, Քանաքեռ-Զեյթունում, Էրեբունիում և Արաբկիրում՝ 250․000 դրամով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում