Ներքին 3 տարի առաջ - 20:30 05-10-2023

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը պատրաստակամ է աջակցել ՀՀ ՆԳ նախարարությանը

ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հոկտեմբերի 5-ին ընդունել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանին և ծրագրերի ղեկավար Լուսինե Սարգսյանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, նախարարը, ողջունելով հյուրերին, ընդգծել է հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը հատկապես ընտանեկան բռնության դեմ պայքարում։ Այս համատեքստում Վահե Ղազարյանը շեշտել է նաև ՆԳՆ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանման ծառայողների հմտությունների և կարողությունների զարգացմանն ուղղված դասընթացները։

«ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանը շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ներկայացրել է հիմնադրամի առաքելության ոլորտներն ու պատրաստակամություն հայտնել օժանդակել ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների բարեփոխումներին։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը խոսել է ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների բարեփոխումների, ոլորտային օրենսդրական փոփոխությունների և միջգերատեսչական համագործակցության ամրապնդման անհրաժեշտության մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ծառայություններում կանանց ներգրավվածության բարձրացման, ծառայողների վերապատրաստման, «Սեյֆ յու» հավելվածի գործարկման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նշվում է, որ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել արդյունավետ համագործակցությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով