Ներքին 3 տարի առաջ - 20:25 04-10-2023

Մեր արևմտյան գործընկերները պետք է դասեր քաղեն մեղմ ելույթներից և համապատասխան միջոցներ կիրառեն Ադրբեջանի դեմ

«Արևմտյան շատ գործընկերներ խուսափում են իրերն իրենց անունով կոչել և դատապարտել, առաջին հերթին, Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիան և ավելի քան 100 հազար էթնիկ հայերի բռնի տեղահանումն ու էթնիկ զտումը»,- այդ մասին թվիթերյան իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․

«Մեր արևմտյան գործընկերները խուսափում են հստակ և ուղիղ ձևակերպումներից՝ իբր Ադրբեջանին իրենց հարթակներում պահելու համար, բայց արդյունքում Ադրբեջանն իրեն ավելի հանգիստ և անպատիժ է զգում՝ հրաժարվելով մասնակցել ճգնաժամի հարցով նախապես ծրագրված հնգակողմ հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա վաղը՝ Գրանադայում, Իսպանիա):

Ուստի մեր արևմտյան գործընկերները պետք է դասեր քաղեն մեղմ ելույթներից և համապատասխան միջոցներ կիրառեն Ադրբեջանի դեմ՝ հանցագործությունների համար։

Արևմուտքը պետք է վերջապես հասկանա, որ եթե չի հարգում իրենց իսկ արժեքները, չափանիշները և ինքն իրեն, ապա ինչու պետք է Ադրբեջանը դա անի», - նշել է Մարուքյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում