Ներքին 3 տարի առաջ - 20:01 04-10-2023

ԱրարատԲանկը շարունակում է վերադարձնել տեղահանված արցախահայերի գրավադրված ոսկյա զարդերը

Արցախի Հանրապետության դեմ թշնամու կողմից սեպտեմբերի 19-ից մեկնարկած ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ԱրարատԲանկը դեռ տեղահանման օրերին որոշում էր կայացրել վերադարձնել այդ պահին Արցախում գտնվող վարկառուների գրավադրված ոսկյա զարդերը։

Բռնի տեղահանման օրերին Ստեփանակերտ մասնաճյուղ դիմած ավելի քան 400 վարկառուի վերադարձվել են ոսկյա զարդերը, սակայն գործընթացը դեռ ավարտված չէ։ ԱրարատԲանկի ջանքերի շնորհիվ Ստեփանակերտ մասնաճյուղում գրավադրված ոսկյա զարդերը, որոնք չեն բաժանվել Ստեփանակերտ մասնաճյուղում, տեղափոխվել են Երևան։ ԱրարատԲանկի վարկառու հանդիսացող այն արցախահայերը, ում ինչ-ինչ պատճառներով չի հաջողվել մոտենալ Ստեփանակերտ մասնաճյուղ, անձը հաստատող փաստաթղթով պետք է ներկայանան Պարոնյան 21/1 հասցեում գործող «Զարգացում» մասնաճյուղ։

ԱրարատԲանկը հոկտեմբերի 04-ից վերսկսում է ոսկյա զարդերի վերադարձման գործընթացը Երևանում՝ Պարոնյան 21/1 հասցեում գործող «Զարգացում» մասնաճյուղում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»