Ներքին 3 տարի առաջ - 13:54 04-10-2023

ԱԽ քարտուղարն ու ՀՀ–ում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ անվտանգային իրավիճակը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրադրությունը։ Այս մասին ԱԽՔ Արմեն Գրիգորյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Մտքեր ենք փոխանակել Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ»,- գրել է նա։

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի մի շարք հարցերի՝ ընդգծելով հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան