Ներքին 3 տարի առաջ - 10:21 04-10-2023

Չեմ համակերպվում. իմ տունը, իմ սիրտը մնացել են Արցախում. բռնի տեղահանված

«Ամսի 19-ին սովորականի նման դպրոց էի գնացել, ես մանկավարժ եմ։ 13:10 դասը վերջացրի, եկա գյուղամեջ ու կռիվը սկսվեց։ Ամեն կողմից գրադով խփում էին, սնարյադների ձայնը ամեն տեղ լսվում էր։ Մենք չէինք վախենում, 4 պատերազմ ենք տեսել։ Մեզ միայն շփման գիծն էր հետաքրքրում, որտեղ մեր երեխաներն էին։ Երեկոյան հարձակումն ավելի ինտենսիվացավ, գիշերը 00:30 տղաս զանգեց, ասաց՝ մամա, մենք էլ չենք կարող պահել, իրենք շատ են, երեխաներին հանեք էդտեղից։ Մարդկանց գազելներով, կամազներով տեղափոխեցին Դրմբոն»,- Oragir.News -ի հետ զրույցում պատմում է Հայկանուշ Բեգլարյանը, ով ընտանիքի հետ Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից է բռնի տեղահանվել։

Արցախցի կնոջ պատմելով՝ իրենց հետ ոչ մի բան չեն վերցրել, մտածել են, որ հերթական անգամ թշնամին իրենց վախեցնելու փորձ է անում։

«Թաքնվել էինք անտառի բլրակի հետևը և սպասում էինք, որ մի լավ խաբար կլինի և հետ կգնանք մեր տները։ Էդպես բեռնատարներով մի կերպ հասանք Ստեփանակերտ, գիշերը նկուղում ենք մնացել, դրանից հետո Արցախի համալսարանի սենյակներից մեկում ենք մնացել»,- պատմում է արցախցի կինը։
Հրանուշ Բեգլարյանն ասում է՝ Հայաստանում իրենց շատ լավ են ընդունել, կամաց-կամաց հարմարվում են, թոռները արդեն մի քանի օր է դպրոց են գնում, բայց աչքը ճամփի է, Արցախի իր տունն է ուզում։
Ասում է՝ անգամ ամենավատ երազում չէր կարող տեսնել, որ Արցախի իր տունը թուրքին է մնալու.
«Չեմ համակերպվում. իմ տունը, իմ սիրտը մնացել են Արցախում...»:

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի