Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 22:41 03-10-2023

Տնային շորերով երեխեքիս հետ անտառ փախանք․ Արցախից տեղահանված

38-ամյա Կարինե Մալխասյանը ընտանիքի հետ Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից է Հայաստան տեղափոխվել։

Սեպտեմբերի 19-ին, որ լսել են կրակոցները, երեխաների հետ փախել են Ստեփանակերտ, այնտեղ գտել ապաստարան, բայց այնտեղ էլ չեն կարողացել երկար մնալ, որովհետև թշնամին վաղուց Ստեփանակերտի մատույցներում է եղել։

«Արցախը շրջափակման մեջ էր, փակ էր, ես մտածում էի՝ սա վերջն է։ Տան շորերով, երեխեքիս առա ու անտառով փախանք քաղաք, ամուսինս միացավ մեզ, 6 օր մնացինք նկուղներում, դրանից հետո արդեն եկանք Հայաստան»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված Կարինե Մալխասյանը։

Արցախցի կինն ասում է, որ այս պատերազմն ուրիշ էր, այս մեկը անհավասար էր, այս մեկի ելքը շատ անհավատալի էր։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով