Ներքին 3 տարի առաջ - 20:47 03-10-2023

Կայացել է ՀՀ և Իրանի միջև գյուղատնտեսական համագործակցության համատեղ կոմիտեի երկրորդ նիստը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 3-ին կայացել է ՀՀ և ԻԻՀ միջև գյուղատնտեսական համագործակցության համատեղ կոմիտեի երկրորդ նիստը, որին հայկական կողմից մասնակցում էին նախարարի տեղակալ Աշխեն Շիրվանյանը, ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների ղեկավարներ։

Իրանական պատվիրակության կազմում էին ԻԻՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Մոհամմադ Էբրահիմ Հասան Նեժադը, ԻԻՀ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։

Աշխեն Շիրվանյանը նշել է, որ հանդիպմանը նախատեսվում է քննարկել այս տարվա սեպտեմբեր ամսին Իրան կատարած այցի ընթացքում նախանշված քայլերն ու ձեռքբերված պայմանավորվածությունները՝ երկուստեք հետարքրքրություն ներկայացնող ուղղություններով գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով։

Այնուհետև կողմերն անդրադարձել են գյուղատնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորություններին, մասնավորապես՝ տավարաբուծության, թռչնաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության, կենդանական ծագման մթերքների արտադրության և վերամշակման ոլորտներում։ Իրանական կողմն առաջարկել է դիտարկել համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը։

Հյուրերը նաև կայցելեն մի շարք տեղական ընկերություններ՝ արտադրական կարողություններին ծանոթանալու և համագոծակցության հնարավոր հեռանկարները քննարկելու նպատակով։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում