Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:33 03-10-2023

Ես թատերական գործիչ չեմ․ Գեղամ Նազարյան

Ազգային ժողովի այսօրվա նիստում ՔՊ-ական պատգամավորների կողմից քննադատական ելույթներից հետո ԱԺ ընդդիմությունը լքեց նիստերի դահլիճը: Բայց պարզվեց՝ ոչ բոլորը: ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթը նվիրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանին՝ ասելով, թե միայն նա է իրենց հասկանում և ամենակառուցողական ընդդիմադիրը հենց Նազարյանն է: Եվ Գեղամ Նազարյանը, պարզվեց, միակ ընդդիմադիրն էր, որ մնացել էր դահլիճում ու, փաստորեն, արժանացավ գովեստի խոսքերին:

«Նիստերի դահլիճը լքելու որոշում չի եղել։ Ինչո՞ւ ես մնացի դահլիճում, այդպես հաճախ է լինում, երբ սկսվում է հարցերի քննարկումը, ինչպես ըննդիմադիր խմբակցությունները, այնպես էլ կառավարող ուժը ներկայացնող խմբակցությունը, այսօր այնպես ստացվեց, որ ես մենակ էի մնացել։ Ես այդտեղ որևէ խնդիր չեմ տեսնում։ Ես, իհարկե, կռահում եմ, որ կլինեն չարամիտ մարդկանց մեկնաբանություններ, բայց ես պատգամավոր եմ, ես պետք է ներկայացնեմ ժողովրդին։ Այս ծանր, ողբերգական իրավիճակում հեշտ չէ ամուր նյարդեր ունենալ, նստել, մասնակցել նիստին, իմ համոզմամբ՝ եթե ես որոշում կայացնող լինեի, մեկ շաբաթով կհետաձգեի այս նիստերը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Գեղամ Նազարյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ Բաբկեն Թունյանի գովասանքին արժանացավ, դրա համար մնաց դահլիճում, Նազարյանն ասաց՝ ինքը հաշվի չի առնում, թե ով ինչ դրական կամ բացասական բան է ասում․ «Ես ունեմ նպատակ, ունեմ խնդիր, ունեմ գործողությունների մտածված ուղի, և ես հաշվետու եմ իմ ընտրողներին։ Ես գալիս եմ Ազգային ժողով՝ իրենց խնդիրները բարձրաձայնելու համար։ Իմ խիղճը հանգիստ է, ես ամբողջովին բաց եմ, ես թատերական գործիչ չեմ, և ես այս տղայի աչքերի մեջ նայելով ասեմ, թե ինչ եմ արել»,-ասաց Նազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար