Ներքին 3 տարի առաջ - 17:50 03-10-2023

Արցախում ռազմական ագրեսիայի և պայթյունի հետևանքով տուժածներից 102-ի վիճակը ծանր է, 37-ինը՝ ծայրահեղ ծանր

Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի և պայթյունի հետևանքով Արցախից տարհանված պացիենտների թիվը 345 է։ 102-ի վիճակը ծանր է, 37-ինը՝ ծայրահեղ ծանր։ Վերակենդանացման բաժանմունքում կա 9 երեխա՝ ոչ միայն այրվածք ստացած, այլ օրինակ՝ թերհաս ծնված և այլն։ Երկու նորածնի մոտ կա դրական դինամիկա։ Բեկորային վնասվածք ստացած երեխաներից մեկի մոտ կա դրական դինամիկա։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեցին Առողջապահության նախարարության լրատվական բաժնից։

Նրանց փոխանցմամբ՝ մահացել է 24 հոգի։ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո է տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, հաղորդում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։ Ըստ գերատեսչության՝ տարածքից հայտնաբերված անձնական իրերը տեղափոխվել են օպերատիվ շտաբ։ Աճյուններն ու մասունքները տեղափոխվել են Հայաստան՝ ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։ Փրկարարական ջոկատները միաժամանակ որոնումներ են իրականացրել ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած համարվող զինծառայողներին և քաղաքացիական անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան