Ներքին 3 տարի առաջ - 22:34 02-10-2023

Հայաստանի և Օմանի արտաքին գործերի նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Մասկատում հոկտեմբերի 2-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարությունների միջև՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա ալ Հարիսի գլխավորությամբ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ, կարևորել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խթանումը: Երկուստեք ընդգծվել է վերականգնվող էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, առողջապահության ոլորտներում, ինչպես նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում համագործակցության կարևորությունը:

«Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տարածաշրջանային և անվտանգային խնդիրներին:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Օմանի իր գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաև Օմանի առևտրի, արդյունաբերության և ներդրումների առաջմղման նախարարի տեղակալ Իբթիսամ Ահմեդ Սաիդ ալ Ֆարուջիի հետ: Հայկական պատվիրակությունը ճանաչողական այց է կատարել «Ինվեսթ Օման» ցուցասրահ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան