Ներքին 3 տարի առաջ - 09:56 02-10-2023

Շիրակի մարզում կրքերը հանդարտվել են․ տեղահանվածների վերաբնակեցման արգելքը կոշտ դիմադրության է արժանացել

Oragir.News-ի տեղեկություններով, Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի սահմանամերձ մի քանի գյուղերում, որտեղ ազատ տներ կան, անցած շաբաթ մի քանի օր մարդկանց թույլ չեն տվել, որ տրամադրեն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։

Գյուղապետերը պնդել էին, որ մարզպետարանից իրենց հրահանգել են, որ ոչ ոքի թույլ չեն տալու վերաբնակվել, քանի որ իբր կառավարությունը նախատեսել է, որ վերաբնակեցման հատուկ ծրագիր է գործելու։

Դա առաջացրել էր գյուղացիների վրդովմունքը, որ նույնիսկ իրենց սեփականությունը չեն կարող տալ արցախցիներին։

Մեր աղբյուրի փսխանցմամբ, որոշ տեղերում բնակիչների և պաշտոնյաների միջև նույնիսկ վիճաբանություններ էին եղել, ինչից հետո գյուղապետերը տեղի են տվել, և վերաբնակեցումը թույլատրվել է։

Oragir.News-ը մեկնաբանություն խնդրեց Շիրակի մարզպետի աշխատակազմից։

Ըստ իրենց՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը ամեն ինչ անում է, որպեսզի Արցախից բռնի տեղահանվածները որքան հնարավոր է շուտ կացարան գտնեն։

Մարզպետի աշխատակազմից նշեցին, որ ցանկացած բնակավայրում, եթե լինի ազատ բնակարան, և Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ուզենան այնտեղ ապրել, ապա միանշանակ կտրամադրվի նրանց։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»