Ներքին 3 տարի առաջ - 09:35 02-10-2023

«Աշխարհահռչակ փորձագետը» պնդում է, որ ԼՂ բնակիչները փախստական չեն և այդպիսով հաստատում է ԼՂ հայերի էթնիկ զտումը․ Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է փորձագետ Ռոբերտ Քաթլերի այն գրառմանը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն իբր փախստական չեն:

Մարուքյանը հիշեցրել է փախստականների կարգավիճակի մասին 1951 թվականի կոնվենցիան, որտեղ փախստականի մասին հստակ սահմանում կա: Մարուքյանն իր գրառմանը նաև լուսանկար է կցել, որտեղ երևում է, որ Քաթլերն արգելափակել է իրեն: Նշենք, որ Քաթլերը գրել էր.

«1. Նրանք երբեք չեն ունեցել Ադրբեջանի քաղաքացիություն և դե ֆակտո չեն ապրել Ադրբեջանի Հանրապետության իշխանության ներքո, հետևաբար՝ նրանք ներքին տեղահանված անձինք չեն։ 2. Նրանք փաստացի մուտք են գործում այն երկիր, որի անձնագիրն ունեն (Հայաստան), հետևաբար՝ փախստական չեն»:

Ի պատասխան՝ Մարուքյանը գրել է. «Այս, այսպես կոչված, «աշխարհահռչակ փորձագետը», որն ինձ արգելափակել է՝ համոզվելու համար, որ ես չեմ տեսնում իր մտքի գոհարները, պնդում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները փախստական չեն, և այդպիսով հաստատում է Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումը: Ես պարզապես մտածում եմ, թե ինչ է նա ծխում, կամ ինչպես է աշխատում նրա ուղեղը, որպեսզի ստիպեմ նրան մտածել այնպես, ինչպես մտածում են մարդիկ, ովքեր փախչում են մի երկրից մյուսը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան