Ներքին 3 տարի առաջ - 15:14 01-10-2023

Ապագա սերունդներ, երբեք չմոռանաք, որ Արցախը հայաթափել եւ Ադրբեջանին է նվիրել հայ ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանը

«Ապագա սերունդներ, երբեք չմոռանաք, որ Արցախը հայաթափել եւ Ադրբեջանին է նվիրել հայ ազգի դավաճան Նիկոլ Փաշինյանը»,- այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը․

«Միամտություն էր կարծել,թե 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու հանցավոր գործարքից հետո Արցախը կարող էր երկար գոյատեւել։

Գոյատեւելու մի շանս կար՝ հեռացնել Փաշինյանին ու հրաժարվել Պրահայի հանցավոր գործարքից։

Օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով Նիկոլին հեռացնել չստացվեց։

Դրա գինը դարձավ Արցախի հայաթափումը։

Արցախը հայաթափել ու Ադրբեջանին նվիրել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա հեռացումն այլեւս բարոյական հարց է դառնում։

Իսկ նրա մնալու պարագայում մենք բարոյականության հետ այնքան կապ կունենանք,որքան ադրբեջանգի ղեկավարները՝ հումանիզմի»,- գրել է Շարմազանովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան