Ներքին 3 տարի առաջ - 22:49 30-09-2023

Երևանում Mitsubishi-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղում մահացել է․ Shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Մհեր Մ.-ն իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Կիևյան-Օրբելի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 63-ամյա Մուշեղ Գ.-ին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 9-11, Երևանի շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության թիվ 06 բրիգադի անձնակազմի բժիշկները արձանագրել են հետիոտնի մահը, ապա տեղում օգնություն են ցուցաբերել 2 քաղաքացու:

Տեղում պարեկները վարորդի անվտանգությունն են պահում, քանի որ մահացածի հարազատները նրան էին փնտրում, իսկ 2 վիրավորներին, որոնց օգնություն են ցուցաբերել Երևանի շտապօգնության 06-ի բրիգադի բժիշկն ու բուժքույրը, եղել են հետիոտնի հետ, ովքեր, ըստ դեպքի վայրում հավաքվածների, մահացածի քույրերն են և նշելիս են եղել մահացածի ծննդյան տարեդարձը:

Վրաերթի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով