Ներքին 3 տարի առաջ - 16:10 29-09-2023

«Քայլ արա, լքիր Արցախը». ՔՊ-ականները տելեգրամյան ալիք են գովազդում

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ մի գրառում է արել՝ միաժամանակ գովազդելով այն։ Ավագանու անդամը տեղեկացնում է, որ օգնության բոլոր առաջարկները փորձում են հավաքել մեկ տեղում և ներկայացնում է տելեգրամյան խումբ` «Դու միայնակ չես» անվամբ։



ՔՊ-ակականները, որքան էլ ժամանակները փոխվեն, տպավորություն է, որ հավատարիմ են մնում անգամ իրենց անցած ու գնացած կարգախոսներին։

«Դու միայնակ չես» արտահայտությունը ՔՊ-ականի շուրթերից լսելիս առաջին բանը, որ գալիս է մտքիդ, «Դու մենակ չես, մենակ չես, մենակ չես» 2018-ի իշխանափոխության շարժիչ ուժը համարվող երգն է։

Պարզապես մեկ նկատառում․ արցախցին միայնակ չէ, միայնակ կարող է լինել տարեցը կամ, օրինակ, կինը։

Թերևս մնում է երանի տալ, որ ավելի հանճարեղ արտահայտությունների ականատեսը չեղանք այս ժամանակահատվածում։ Չէ՞ որ նույն հաջողությամբ այս դաժան օրերին կարող էին որոշել ու ստեղծել «Քայլ արա, լքիր Արցախը» հեշթեգը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան