Ներքին 3 տարի առաջ - 21:00 28-09-2023

ՈՄԱ-ի Գմբեթ 2-ի համար դրամահավաքի հետ ՊՆ-ն առնչություն չունի

ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպվում է «Գմբեթ 2» նախագիծը, որի շրջանակներում սահմանային գոտում կառուցվելու են փայտահողային պաշտպանական կետեր։ «Գմբեթ 2»-ի մեկ կառույցն արժե 2 հազար 300 դոլար, 80 կրակակետ արդեն կառուցվել է, ևս 25-ը կառուցման փուլում է։

Այս նախագիծն իրականացնելու համար անհրաժեշտ է 92 հազար դոլար, որը փորձում են հավաքել տարբեր միջոցներով՝ նվիրատվությունից մինչև մակուլատուրա թղթերի հանձնում, որից կուտակված գումարը ուղղվելու է այս ծրագրի ֆինանսվորմանը։

Քաղաքացիներից ոմանք կարծում են, որ սա Պաշտպանության նախարարության գործն է, ոմանք էլ ընդհակառակը, վստահ են՝ յուրաքանչյուր ոք պետք է օգտակար լինի։ Տարածվող հաղորդագրություններում նշվում է, որ ՈՄԱ-ն ինժեներական աշխատանքներ է իրականացնում պաշտպանության երկրորդ գծի սահմանի ամենավտանգավոր հատվածների երկայնությանբ։

Պաշտպանության երկրորդ գիծը ծածկ է ՀՀ ԶՈՒ առաջավոր ստորաբաժանումների համար: Ծածկ, որը ճակատը աներեր պահելու հնարավորություն կտա, իսկ առաջնագծում մարտիկները շրջափակման մեջ չեն հայտնվի, ինչպես 2022թ. Ջերմուկում: Ամրաշինական աշխատանքներն իրականացվում են շնորհիվ կամավորների և կամավոր ֆինանսական փոխանցումների։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանից Oragir.News-ը հետաքրքվեց՝ արդյո՞ք նախարարությունը համագործակցում է ՈՄԱ-ի հետ՝ «Գմբեթ 2» սարքելու համար, վերջինը պատասխանեց․ «Հայտարարված դրամահավաքի առնչությամբ համագործակցություն չկա և առհասարակ ԶՈՒ կարիքների համար հայտարարված որևէ դրամահավաքի»։

Հարցին, իսկ կա՞ նման աշխատանքների կարիք, մամուլի քարտուղարը նշեց, որ առաջնագծի և թիկունքային տեղամասերի ինժեներական կահավորման աշխատանքները ՊՆ-ն լիարժեք և լայն թափով իրականացնում է:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան