Ներքին 3 տարի առաջ - 14:10 28-09-2023

Հիվանդանոցներում քաոս է․ Անահիտ Ավանեսյանը արգելել է լրագրողներին ներս թողնել

Սեպտեմբերի 19-ին Արցախի վրա թշնամու հարձակման հետևանքով հարյուրավոր զոհեր, վիրավորներ ինչպես նաև անհետ կորածներ եղան։ Նույնը պատկերը նաև սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին տեղակայված բենզալցակայանի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով եղավ։

Անցնող օրերին Արցախից հարյուրավոր վիրավորներ են տեղափոխվել Հայաստանի տարբեր բուժհաստատություններ, ցավոք որոշների կյանքը փրկել չի հաջողվել։ Շատերի կյանքի համար էլ բժիշկները պայքարում են։

Oragir.News-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս ամենի ֆոնին, սակայն, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խիստ հրահանգ է տվել որևէ լրատվամիջոցի՝ ոչ իշխականական,ոչ ընդդիմադիր, թույլ չտալ մուտք գործել բուժհաստատության տարածք և տեսանկարահանում իրականացնել, զրուցել բուժաշխատողների հետ։

Պատճառն այն է, որ Բժշկական կենտրոններում քաոս է տիրում, ամեն պահի մահեր են արձանագրվում, և իշխանությունները չեն ցանկանում այդ թվերը հրապարակել, ինչ ինֆորմացիա էլ, որ դուրս է գալիս, բացառապես ներքին արտահոսքի միջոցով է լինում։

Փաստացի, իշխանությունները փորձում են գաղտնի պահել զոհերիիրական թիվը, ինչպես դա արեցին 44-օրյապատերազմի ժամանակ։ Համենայնդեպս մինչ օրս բոլոր զոհերի անուն-ազգանունները չեն հրապարակվել։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով