Ներքին 3 տարի առաջ - 13:00 28-09-2023

Կոշիկիս քիթը լպստելու եք. անբարոյականի պիտակ կկպցնեմ. թիվ 1 տուն-ինտերնատի տնօրենը վիրավորել է աշխատողներին

Երևանի թիվ 1 տուն-ինտերնատում երեկ վիճաբանություն է եղել աշխատակիցների և հաստատության տնօրեն Խաչիկ Ղազարյանի միջև:

Տուն-ինտերնատից Oragir.News-ին հայտնեցին, որ ամեն ինչ սկսվել է ծերանոցի աշխատակիցներից մեկի, որը արցախցի է, և տարեց հիվանդներից մեկի խոսակցությունից:

«Տարեց կինն արցախցի կնոջն ասաց, որ փաստացի այսքան պայքարն իզուր եղավ, հազարվոր տղաներ կոտորվեցին, որ Արցախը հայկական մնար, բայց մի օրում հանձնեցին: Նա բացի Նիկոլ Փաշինյանից նաև արցախցիներին մեղադրեց կատարվածի մեջ: Արցախցի կինն էլ հակադարձեց ու վիճաբանություն սկսվեց, աշխատողներն իջան առաջին հարկ, փորձեցին հաշտեցնել…

Այդ պահին հայտնվեց ծերանոցի տնօրենը ու սկսեց լկտի բառապաշարով բոլոր աշխատողներին ու տարեցներին վիրավորել: Բառացի կրկնում եմ նրա ասածը՝ «Ձեր չափը ճանաչեք, թե չէ հերթով կոշիկիս քիթը լպստելու եք: Մի անգամ էլ սենց թեմա բացեք՝ անբարոյականի պիտակ կկպցեմ ձեր վրա»: Ինքն երեկվա լակոտն է, բայց աշխատողների հետ նման ձևով է խոսում ու սա առաջին անգամը չէ, պարզապես երեկ շատ հեռուն գնաց: Աշխատող կանանց ամուսինները, որ իմացան, իրեն ոտքերի տակ կառնեն...»,- պատմեց մեր զրուցակիցը:

Նա նաև հավելեց, որ դիմելու են Աշխաանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որպեսզի տուն-ինտերնատի տնօրենին ազատեն, այլապես իրենք ազատման դիմում կգրեն:
«Եթե սոցապնախարար Նարեկ Մկրտչյանը ազնիվ, պարկեշտ ու արդար տղա է, թող այս անձնավորությանն ազատի աշխատանքից»,- հավելց մեր զրուցակիցը:
Տուն-ինտերնատի աշխատակիցները նաև փոխանցեցին, որ մի քանիսը ձայնագրել են տնօրենի վիրավորական արտահայտությունները:

Oragir.News-ը փորձեց կապ հաստատել Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում