Ներքին 3 տարի առաջ - 12:27 28-09-2023

ԱԺ հանձնաժողովը հավանություն տվեց Հռոմի ստատուտի վավերացմանը

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում դրական եզրակացություն տրվեց միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման նախագծին։ Փաստաթուղթը կքննարկվի խորհրդարանի լիագումար նիստում։

Նախագծի զեկուցող Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ վավերացման գործընթացը վերաիմաստավորվում է նաև այսօր, երբ Արցախից բռնի տեղահանվում են մեր հայրենակիցները։

«Այս բռնի տեղահանումը ևս, կարծում ենք, կանոնադրության իրավազորության ենթակա հանցագործությունների շարքին է դասվում` որպես մարդկայնության հետ ուղղված հանցագործություն։ Սա ևս մեկ անգամ վերաիմաստավորում և հիմնավորում է այս գործընթացը նախաձեռնելու անհրաժեշտությունը»,– ասաց Կիրակոսյանը։

Կիրակոսյանի կարծիքով` կանոնադրության վավերացումը կարող է նաև որոշակի դերակատարում ունենալ Հայաստանի անվտանգային ոլորտում։
«Օրինակ` կարող են լինել երկրներ, որոնք այս հանգամանքը կկարևորեն տարբեր տեսակի պաշտպանական համակարգերի տրամադրման, զինատեսակի առևտրի դեպքում։ Կանոնադրության վավերացումը կարող է երկրորդային էֆեկտ ունենալ»,- ասաց Կիրակոսյանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով