Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:12 28-09-2023

Ժամը 10-ի դրությամբ 66.500 մարդ բռնի տեղահանվել է Արցախից

Առավոտյան ժամը 10։00-ի դրությամբ 66.500 մարդ բռնի տեղահանվել է Արցախից։

Այս մասին քիչ առաջ կառավարության հերթական նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Այս գիշեր բռնի տեղահանվածների թիվը աճել է։ Միայն սեպտեմբերի 26–ին ժամանել է 22 800 մարդ, սեպտեմբերի 27-ին` 26 000, իսկ կեսգիշերից մինչև այսօր առավոտյան ժամը 6-ը` 8100։ Ժամանումների ինտենսիվությունը շատ բարձր է»,- ընդգծեց փոխվարչապետը։

Ըստ նրա` օթևան է ստացել մոտ 10 967 քաղաքացի։ Օթևանների բաշխվածությունը, փոխվարչապետի խոսքով, գրեթե նույնն է, միայն մի փոքր շատ են եղել Կոտայքում, Սյունիքում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան