Ներքին 3 տարի առաջ - 22:11 27-09-2023

Կա՞ աշխարհում որևէ մեկը, ով հավատում է Ադրբեջանի հերթական կեղծ պատմվածքին․ Էդմոն Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է գերմանական «Դոյչե Վելլե»-ին Ադրբեջանի նախագահի օգնականի տված հարցազրույցին, որտեղ վերջինս պնդում է, որ մարդիկ «ազատ կերպով» հեռանում են Լեռնային Ղարաբաղից։

«Ուզում եմ հասկանալ, կա՞ աշխարհում որևէ մեկը, ով հավատում է Ադրբեջանի հերթական կեղծ պատմվածքին:

1. Մարդիկ հեռանում են, քանի որ նրանց վրա հարձակվում են ադրբեջանցի զինվորականները։

2. Մարդիկ հեռանում են, քանի որ նրանց քաղաքներն ու գյուղերը օկուպացված են Ադրբեջանի զինված ուժերի կողմից։

3. Մարդիկ հեռանում են, քանի որ ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ Ադրբեջանը չեն երաշխավորում նրանց իրավունքներն ու անվտանգությունը։

4. Մարդիկ հեռանում են, քանի որ Ադրբեջանը 10 ամիս շարունակ շրջափակման և սովի մեջ է պահել 120.000 մարդու, այդ թվում՝ 30.000 երեխաներին՝ իր էթնիկ զտումների քաղաքականության շրջանակներում։

5. Մարդիկ հեռանում են, քանի որ 2016-2020 թվականներին Ադրբեջանի ռազմական հանցագործությունների համար ոչ ոք չի պատժվել, և երաշխիք չկա, որ գլխատողները ազատորեն չեն շրջում այդ տարածքներում՝ նոր մարդկանց գլխատելու։

Հուսով եմ, որ ավելի քան պարզ է, թե ինչու են մարդիկ հեռանում»,-նշել է Մարուքյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում

Ձեզ գուցե հետաքրքրի