Ներքին 3 տարի առաջ - 21:50 27-09-2023

Էս ցավը մենակ մերն է, մեզի պատասխան տվող չկա. զոհված զինծառայողի մայր

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո շատ ծնողների համար են Եռաբլուրն ու պանթեոնները դարձել իրենց տունը։ Մարինե Հարությունյանը արդեն 3 տարի գրեթե ամեն օր այցելում է որդու շիրիմին, խունկ ու ծաղիկներ խոնարհում, խոսում որդու նկարի հետ։

Ասում է՝ չեմ կարողանում տղայիս աչքերի մեջ նայել, իր կյանքով պահած Արցախն էլ մերը չէ։

Գյումրեցի Ժորա Մուրադյանը արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ 9 ամսվա զինծառայող էր, Կուբաթլուի (Սանասար) զորամասում էր ծառայում։ Պատերազմի առաջին իսկ օրից Ջրականում կատաղի մարտերի է մասնակցել, ընտանիքից գաղտնի է պահել, որ ինքը ամենաթեժ կետում է կռվում։

«Էս ցավը մենակ մերն է, մեզի պատասխան տվող չկա։ Կըսեն հողերը հանձնած էր, եթե հանձնած հող էր, իմ երեխես ինչ գործ ուներ ըդեղ։ Մի օր չբողոքեց, կըսեր՝ լավ եմ, մամ ջան, դուխով, մամ ջան»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայող Ժորա Մուրադյանի մայրը՝ Մարինե Հարությունյանը։

Ժորա Հարությունյանի հետ վերջին հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 2-ին, իսկ դրանից հետո Մուրադյանների ընտանիքում սկսվել են անորոշության օրերը։

Տղայի մարմինը միայն 7 ամիս անց է հայտնաբերվել, իսկ մինչ այդ ծնողները հույս են ունեցել, որ որդին վերադառնալու է՝ քաջ իմանալով որդու ճարպկությունն ու արագ կողմնորոշվելու ունակությունը։ Ռազմաճակատից էլ ստացվող հակասական լուրերը Ժորայի ծնողներին հույս էր ներշնչում։

Ժորա Մուրադյանը ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 20-ին Գյումրիում։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի