Ներքին 3 տարի առաջ - 19:43 27-09-2023

Մարտունու շրջանի երկու գյուղերի ճակատագիրը անհայտ է․ դրանք դեռևս շրջափակման մեջ են

Արցախը գտնվում է օրհասական վիճակում։ Վերջին տեղեկություններով՝ 50․243 մարդ արդեն տեղահանվել է հայրենի հողից։

Oragir.News-ի տեղեկություններով՝ արհավիրքները, սակայն, այսքանով չեն ավարտվում։

Մասնավորապես Մարտունու շրջանում 2 գյուղ շարունակում է մնալ ադրբեջանական շրջափակման մեջ, որտեղի բնակիչներին չի հաջողվել տարհանել։ Գյուղերի անունները չենք նշում՝ ելնելով անվտանգության նկատառումներից։

Հայտնի է, որ ռուս խաղաղապահները այս ուղղությամբ դեռևս որևէ քայլ չեն ձեռնարկել, իսկ արդեն մեկ օր է՝ այս գյուղերի բնակիչների հետ կապ հաստատել չի հաջողվում։ Սա մի կողմից կարող է պայմանավորված լինել նրանով, որ այսօրվանից «Ղարաբաղ Տելեկոմ»-ի գործունեությունը Արցախում դադարեցվել է, սակայն չի բացառվում նաև, որ այնտեղ ողբերգական դեպքեր են եղել։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
08:05 Ստեփանավանում առաջատար է «Գործարարը»՝ Արմեն Գրիգորյանի առաջնորդությամբ
11:47 «Չայնիի» ոլորաններում 4 մեքենայի բախման հետևանքով վիրավորներ կան․ հայտնի են նրանց ինքնությունները
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
13:45 Թաթուլ Պետրոսյանի մահից հետո Միլենան առաջին անգամ անդրադարձել է իրենց ընտանեկան խնդիրներին
10:00 Կանացի շարֆ` նվեր Նիկոլ Փաշինյանին, իսկ Աննա Հակոբյանի նվերները չեն հայտարարագրվում
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
13:22 Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած երկու երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է․ մեկ երեխա մահացել է