Ներքին 3 տարի առաջ - 18:54 27-09-2023

Սամվել Բաբայանին ու շատերին միավորում է այն, որ նրանք Ռուբեն Վարդանյանից աշխատանք են ուզել․ Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեղավորը Սամվել Բաբայանը չէ, իր նման անհայրենիքներ կան ու լինելու են։ Մեղավորը իշխանության քարոզչամեքենա «Հանրային հեռուստատեսությունն» է, որը շարունակում է իր կործանարար հետևանքները Հայաստանի և Արցախի համար։

Իսկ Սամվել Բաբայանին ու մնացած շատերին միավորում է մի պարզ բան՝ գրեթե բոլորը տարբեր ժամանակներում Ռուբեն Վարդանյանից աշխատանք են ուզել։ Ու, հաշվի առնելով, որ Ռուբեն Վարդանյանի հետ շատերը ուղիղ շփման հնարավորություն չեն ունեցել, այդ թախանձագին խնդրանքների մեծ մասը եղել է իմ միջոցով։

Փող ուզողների առանձին ցանկ էլ կա…

Սա ասում եմ բոլոր նրանց համար, ովքեր ապշահար են, թե որտեղից այսքան հայրենասեր մարդու նկատմամբ այսքան հակաքարոզ։

Հիմա կարևորն այն է, որ Ռուբեն Վարդանյանը ազատ արձակվի, ու ամեն բան պետք է անենք, եթե չենք ուզում աշխարհով մեկ ազգովի խայտառակ լինել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով