Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 16:00 27-09-2023

Անկարան ցավակցել է Ստեփանակերտում տեղի ունեցած խոշոր պայթյունի կապակցությամբ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Պաշտոնական Անկարան ցավակցել է սեպտեմբերի 25-ին Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի մերձակայքում տեղի ունեցած խոշոր պայթյունի կապակցությամբ։ Թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Թուրքական կողմն իր հայտարարությունում նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել «Ադրբեջանի Ստեփանակերտ քաղաքում»։


«Մեծ ցավով տեղեկացանք, որ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանի Խանքենդի (Ստեփանակերտ-խմբ․) քաղաքի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով բազմաթիվ մարդիկ են զոհվել, հարյուրավորները ծանր վիրավորվել են»,- ասվում է հայտարարությունում։

Թուրքական կողմը ցավակցել է ողբերգական դեպքի հետևանքով զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթել շուտափույթ ապաքինում։ Անկարան միևնույն ժամանակ հայտնել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով