Արտաքին 3 տարի առաջ - 14:00 27-09-2023

Զախարովան պնդում է՝ խաղաղապահները շարունակում են մնալ հիմնական կայունացնող գործոնը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հերթական անգամ պնդել է՝ ռուս խաղաղապահները շարունակում են մնալ տարածաշրջանում հիմնական կայունացնող գործոնը։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է իր ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ՝ անդրադառնալով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին։

Մարիա Զախարովան ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է ծանր մնալ։ Նրա խոսքով՝ Արցախում տեղի ունեցած ողբերգական պայթյունից հետո խաղաղապահներն ակտիվ քայլեր են ձեռնարկել՝ հրեհը մարելու, ինչպես նաև բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար։

«Ռուս խաղաղապահներն ամենաակտիվ գործողություններն են ձեռնարկել հրդեհը մարելու, բժշկական օգնություն ցուցաբերելու և բնակիչներին տարհանելու համար: Մենք կշարունակենք բոլոր ջանքերը գործադրել բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար»,- ասել է նա։

Վերջինս նաև պնդել է, որ տարածաշրջանում հիմնական կայունացնող գործոնը շարունակում է մնալ ռուսական խաղաղապահ զորակազմը, որն անձնուրաց կատարում է իր առաջադրանքները:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի հարևանությամբ գտնվող վառելիքի պահեստում տեղի է ունեցել խոշոր պայթյուն, որի հետևանքով գրանցվել է 68 զոհ: Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի