Ներքին 3 տարի առաջ - 11:27 27-09-2023

Վայքում ևս բացվել է տեղահանվածների հաշվառման կայան. Գնել Սանոսյան

Վայքում ևս բացվել է հաշվառման կայան՝ ԼՂ-ից տեղափոխվող մարդկանց հոսքը հաշվի առնելով, «Լուրերի» հետ զրույցում Կոռնիձորից հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Նախարարը նաև տեղեկացրել է, որ արցախցիները Հայաստան հասնելուն պես, ըստ անհրաժեշտության, ապահովվում են սննդով և վառելիքով՝ մինչև նախատեսված ժամանակավոր կացարաններ տեղափոխվելը:

«Բավական մեծ թվով դեռ գրանցման, հաշվառման, ճշտումների պրոցեսի մեջ են, վերջին ժամերին Վայքն ենք ավելացրել և մեր հաենակիցների մի մասը առաջին օգնություն ստանալուց հետո գնում են Վայք և այնտեղ են անցնում հաշվառում: Մենք նաև այսօր հրապարակել ենք և կշարունակենք հրապարակել, որ բոլոր համայնքներում առանձնցրել ենք աշխատանքային խմբեր և իրենց կոնտակները հրապարակում ենք պարբերաբար, որ եթե ամբողջական հաշվառում չեն անցել, ապա արդեն տվյալ համայնքում անցնեն ու հետագայում կարողանան պետական տարբեր աջակցություններից օգտվեն: Սա առաջին կայանն է, բայց մյուս մանրակրկիտ հաշվառումը կանենք արդեն ամեն մի համայնքում: Մենք նաև հավաքագրում ենք այն բնակարանները որոնք կարող էին վարձով տրվել, բնակարանները, որոնք ազատ են, և կարող ենք այնտեղ բնակեցնել, մարզպետարանները այս ամենին զուգընթաց համալրում են բազաները: Մեր հայրենակիցները անօթևան չեն մնա, հյուրանոց, հյուրատուն, մասնավոր տներում, պետական շենքերում կտեղավորենք ժամանակավոր, հետո արդեն երկարաժամկետ ծրագրերով կշարունակենք: Սննդի հարցը լուծված է բոլոր կայաններում, վառելիքի հարցը լուծում ենք սահմանային հատվածում, նաև Գորիսում և Տեղում ունենք բենզալցակայաններ, որտեղից վարորդները կարող են լիցքավորել»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում