Ներքին 3 տարի առաջ - 16:25 26-09-2023

19 հազար մարդ է հատել Կոռնիձորի անցակետը, 2500-ը ապահովվել է կեցավայրով․ Տիգրան Խաչատրյան

19 հազար մարդ է հատել Կոռնիձորի անցակետը, 2500-ը ապահովվել է կեցավայրով։ Այս մասին այսօր կառավարության ասուլիսի ժամանակ հայտարարել է Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի աշխատանքները համակարգող փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

«Այս պահին Գորիսում է 1200 մարդ, որոնք գտնվում են տեղավորման գործընթացում: Դա հասկանալի պատճառներով ժամեր է պահանջում: Մնացածն ասել են, որ ունեն իրենց բնակության վայրերը: Մենք հասկանալով, որ դա մարդկանց կամքն է, ընդառաջ գնալով այդ կամքին չենք առարկել, որ գնան այն հասցեները, որտեղ որոշել են: Այնուամենայնիվ, ես հուսով եմ, որ շուտով այդ հոսքը կթուլանա, և երբ տեղավորման հետ կապված ամենակարևոր հարցերը կարգավորած կլինենք, կգտնենք նաև այն մարդկանց, որոնք գտնվում են իրենց կողմից որոշված վայրերում և գուցե տարբեր ձևաչափերով կպարզենք, թե ինչ անելիքներ կան իրենց հետ կապված»,- ասել է Տիգրան Խաչատրյանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան