Ներքին 3 տարի առաջ - 15:11 26-09-2023

Զբաղված ենք տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով․ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամ

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Արցախից բռնի տեղահարված մեր հայրենակիցներին․

«Այս պահին Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամը զբաղված է տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով: Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ հիմնադրամն այս պահին զբաղվում է անհրաժեշտ սննդամթերքի, հագուստների, դեղորայքի ապահովման կազմակերպչական աշխատանքներով: Հաշվի առնելով տեղահանված մեր հայրենակիցների մեծ քանակը` բարեգործական ծրագրերի կազմակերպումն ու իրականացումը իրականացվելու է փուլային տարբերակով: Առաջիկայում իրականացվող ու իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան