Ներքին 3 տարի առաջ - 13:20 26-09-2023

Դավիթ Իշխանյանն Արցախում է, նախկին նախագահներին 3 օր է չեմ տեսել․ ՀՅԴ անդամ

«Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն այս պահին Ստեփանակերտում է,դուրս գալու մասին տեղեկություն չունեմ»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, Ստեփանակերտի բնակիչ Արա Պուլուզյանը։

«Պարոն Իշխանյանին այսօր մի պահ հանդիպել եմ Ազգային ժողովի շենքում։ Դուրս գալու մասին, որևէ բան չենք խոսել, ներկա պահին դուրս գալուց խոսելու տրամադրություն չկա»,- ասաց Արա Պուլուզյանը։

Ճշտող հարցին՝ արդյոք տեղյա՞կ է, նախկին նախագահներ՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը Արցախո՞ւմ են, թե՞ դուրս են եկել, ՀՅԴ գործիչն ասաց, որևէ տեղեկություն չունի, բայց արդեն 3 օր է չի հանդիպել նրանց․
«Ես իրենց չեմ տեսել այսօր, երեկ էլ չեմ տեսել, անցած օրն էլ չեմ տեսել։ Ես իրենց հետ ընդհանրապես չեմ շփվում»։

Հարցին՝ արդյոք կա՞ն արցախցիներ, որ հրաժարվում են դուրս գալ, Արա Պուլուզյանը պատասխանեց․ «Ես չեմ հանդիպել, բայց վստահաբար կլինեն։ Օրինակ՝ մի պառավ բաբո է շենում մնացել, թուրքերն արդեն այդ գյուղում են։ Ասացին՝ տեսանյութ էլ կա․․․»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին թշնամի Ադրբեջանի զինված ուժերը լայնամասշտաբ հարձակում է գործել Արցախի Հանրապետության վրա ինչի հետևանքով հարյուրավոր զոհեր և վիրավորներ կան։ Հազարավոր քաղաքացիներ տեղափոխվել են Հայաստան, այժմ կազմակերպվում է Արցախում գտնվող մյուղ քաղաքացիների տարհանումը։

Մամուլը երեկ գրեց, որ Սամվել Բաբայանը տեղափոխվել է Հայաստան, իսկ Վիտալի Բալասանյանը հայտնել էր, որ դուրս չի գալու Արցախից։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով