Ներքին Միտք 3 տարի առաջ - 12:30 26-09-2023

Սենց պասերով կոմբինացիա քանի՞ անգամ ենք տեսել․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արցախում ռուսների աչքի առաջ սկսվում է հայերի ցեղասպանություն:

Հայերը ցասումով դուրս են գալիս փողոց ու պահանջում փրկել հայերին Արցախում:

Նույն օրը Մեդվեդևը հանդես է գալիս ոչ երկիմաստ մի ստատուսով, թե իբր նիկոլի վերջը եկել ա:
Այս պահից սկսվում է արդար ցասումով փողոց դուրս եկածների «ռուսականացման» պրոպագանդան:
Սկսվում է ռուսների պետական ու զզվելի պրոպագանդիստների` մարգոների, սոլովյովների, ֆեդորովների և այլնի կողմից հայերի համար անընդունելի թեզերի ակտիվ շրջանառումը (ռուսների նկատմամբ ծայրաստիճան ատելության ֆոնին):

Ավելին` «Եդինա Ռոսիայի» պատգամավոր Եվգենի Ֆեդորովը նույնիսկ հայտարարում է, որ Հայաստանը (ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ) պետք է դառնա Ռուսաստանի գուբերնյա (https://www.1lurer.am/ru/2023/09/23/Мы-восстановим-контроль-над-Арменией-Будет-там-губернатор-или-что-то-еще/1001053):
Այս ֆոնին նիկոլը վեր է կանում ու ասում, որ պետք է պահպանենք մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, որի համար դե պարզ է, որ հենց ինքը պիտի մնա իշխանության (հենց ինքը):
Դե հիմա ասեք, սենց պասերով կոմբինացիա քանի՞ անգամ ենք տեսել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան